Իսպանիայում վրացական հանցավոր խմբի 28 անդամ է ձերբակալվել
Իսպանիայի իրավապահների կողմից ձեռնարկված խոշորամասշտաբ գործողությունների արդյունքում ձերբակալվել է վրացիներից կազմված մեծ հանցախումբ:
Ինչպես փոխանցում է Georgia Online-ը, «Կարտուլի» կոչվող օպերացիայի արդյունքում, որում ընդգրկված են եղել Իսպանիայի Ազգային ոստիկանությունը, ինչպես նաև Քաղաքացիական գվարդիան, հաջողվել է ձերբակալել հանցախմբի 28 անդամներին:
Հանցախումբն իրականացրել էր ավելի քան 50 թալան և գործել է Մադրիդում, Բարսելոնում, Սյուդադ-Ռեալում, Ալբասետայում, Տրես-Կանտոսում, Լաս-Ռոսասում, Վիլյավիսիոսուա-դե-Օդոնում և Տորրելոդոնեսում:
Իսպանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ հանցախումբը կազմված է եղել ռուսական և վրացական քրեական խմբերից: Բոլոր ձերբակալվածները 22-58 տարեկան են: Իրավապահները պարզել են, որ հանցախմմբի անդամները բնակվում են Վիլյավերդեի շրջանում: