1861 դիտում
09:29 31-03-2015
Հայաստանում մի առանձին «բանակ» են կազմում ինքնակոչ «քաղաքագետները». Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Որպես լրագրող ես զգում եմ բազմաթիվ ոլորտներում մասնագետների պակասը, այդ թվում՝ փորձագետների, այսինքն՝ մարդկանց, որոնք գիտելիքների որոշակի պաշար ունենալով՝ պետք է իմաստավորեն այս կամ այն երևույթը: Հատկապես զարմանալի է պատերազմող երկրի պարագայում ռազմական փորձագետներ գրեթե չունենալը: Բնականաբար, այդ «դատարկ տեղում» հայտնվում են մարդիկ, որոնք կյանքում որևէ զինատեսակ չեն տեսել, բայց սկսում են ռազմական ոլորտի վերաբերյալ այնպիսի տոնով դատողություններ անել, կարծես առնվազն մարշալ Ժուկովն են:
Մի առանձին «բանակ» են կազմում ինքնակոչ «քաղաքագետները»: Բարեբախտաբար, ոչ մեկի մտքով չի անցնում հոդված գրել կամ ասուլիս տալ՝ ներկայանալով որպես ֆիզիկոս, երկրաբան կամ մանկաբարձ, եթե համապատասխան որակավորում չունեն: Բայց քաղաքագետները Հայաստանում պարզապես վխտում են: Սովորաբար նրանք այս կամ այն քաղաքական ուժի կամ առաջնորդի գովազդն անող քարոզիչներ են: Դա բացարձակապես դատապարտելի զբաղմունք չէ, պարզապես գիտության հետ կապ չունի: Գիտությունն, իմ պատկերացմամբ, այս կամ ոլորտի վերաբերյալ գիտելիքների մի համակարգ է, որին տիրապետելու համար անհրաժեշտ է մի քանի տարի տևող ուսման ժամանակաշրջան: «Պողոսն ազգը կփրկի, իսկ Պետրոսը կկործանի» մակարդակի դատողությունների համար ոչ մի հատուկ գիտելիք պետք չէ: Այդ առումով ամենալավ քաղաքագետները տաքսու վարորդներն են»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1369 դիտում
15:03 11-07-2016
Հորդոր՝ ՀՀ ԱԻՆ-ի կողմից. մի՛ վստահեք կրակմարիչներ վաճառող ինքնակոչ անձանց
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»