25617 դիտում
17:15 04-12-2015
Թո´ւ քո նամուսին, ինքնակոչ ֆիդայի, հարամ լինի քո կերած կաթը. ԵԿՄ-ականները բորբոքված են Մանվել Գրիգորյանի հասցեին սխալ արտահայտված Աթոյանի դեմ
Ազատամարտիկ ներկայացող գյումրեցի Յուրիկ Աթոյանը, որ Ազատության հրապարակում «Ոչ»-ի հանրահավաքին է մասնակցում, վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին: Փաստին արձագանքել են Շիրակի տարածաշրջանի երկրապահները:
ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նշեց. « Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ հաճախակի կաշին փոխող այդ Յուրիկ Աթոյանը ոչ մի կապ չի ունեցել Արցախյան գոյամարտի հետ: Նա միշտ եղել է քաղաքական դաշտում` մեկ ԱՎՄ-ից էր, մեկ ԲՀԿ-ից, ավելի վաղ` Դաշնակցությունից ու այդպես շարունակ: Ավանտյուրիստ, շահամոլ ու մորթապաշտ մարդ է դա: Եթե դրա նմանների մտքով անցնում է, թե կարող են ընդհանրապես խոսել ՀՀ նախագահի կամ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի նման մարդկանց մասին, ուրեմն չարաչար սխալվում են: Հենց դրա մասինների վերաբերյալ է Զորավարն ասում, որ արյունները պետք է ստուգվի: Զորավարի հասցեին վայրահաչողը հաստատ հայ չէ` թուրք է կամ եսիմ ինչ վիժվածքի ծնունդ: Ես այս ամենը վստահաբար հայտարարում եմ Շիրակի մարզի բոլոր երկրապահների, եռասերունդ երկրապահական ընտանիքի անունից»:
ԵԿՄ Արթիկի տարածքային բաժանմունքի նախագահ Անան Ոսկանյանն էլ ավելացրեց. «Աթոյան Յուրիկ է, թե ինչ է, թող իրեն չափերի մեջ պահի: Հասկանում ենք, որ հարբել ու էշ-էշ դուրս է տվել: Բայց թող մեր համբերությունը չփորձի: Ինքնակոչ սուտի ֆիդայիները` դրա կամ իր այսօրվա ղեկավար Ժիրայրի նմանները, փորձում են վարկաբեկել իսկական հերոսներին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին, այսինքն` մարդկանց, ովքեր իրականում հաղթել են Արցախյան պատերազմում, իրական Արցախի հերոսներ են, ովքեր իրականում պատերազմի ողջ ծանրությունն իրենց ուսերին են տարել: Թո´ւ քո նամուսին ինքնակոչ ֆիդայի, հարամ լինի քո կերած կաթը, որ մեծացել` ազգի դավաճան ես դարձել»:
Իսկ ԵԿՄ Գյումրու տարածքային բաժանմունքի նախագահ Վարդան Սարգսյանն էլ ասաց.«Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին վիրավորողը, հայոց հաղթական նախագահ Սերժ Սարգսյանին վիրավորողը հայ ազգի թշնամի է, թուրքի պատվեր կատարող է: Այդպիսի կենդանիները, այդպիսի անասուններն ապրելու իրավունք չունեն: Ա´յ թուրք գյադա, քո թուրք շեֆերի հետ պատասխան եք տալու: Հայ ազգին դավաճանողը չի կարող անպատիժ մնալ»:
ԵԿՄ Ախուրյանի տարածքային բաժանմունքի նախագահ Բարսեղ Բարսեղյան.
-Աշխարհն, այո´, շուռ է եկել: Մորթապաշտ մի գյադա կարող է իրեն իրավունք վերապահել վիրավորելու լեգենդար զորահրամանատար Մանվել Գրիգորյանին, որ իր զորաբանակով պաշտպանել ու ազատագրել է Հադրութի, Մարտակերտի շրջաններն ու շրջկենտրոնները, Ֆիզուլին, էլի շատ ու շատ տարածքներ: Զորավարի հրամանատարությամբ հազարավոր շիրակցիներ են հանուն հայրենիքի մարտնչել: Կամ մի անառակի ծնունդ կարող է իրեն իրավունք վերապահել վայրահաչելու ՀՀ այն նախագահի հասցեին, ով դեռ պաշտպանության նախարար եղած ժամանակ չոքացրել է թուրքին: Նման ստորությունը չի ներվելու: Աթոյանն ու իր թուրք պատվիրատու, թուրքի շպիոն Ժիրոն պատասխան են տալու:
ԵԿՄ Ամասիայի տարածքային բաժանմունքի նախագահ Մուշեղ Կարապետյանը եւ իր զայրույթը արտահայտեց ասելով. «Հեչ սրբություն չունի այն մարդը, որ կարող է փառապանծ գեներալ Մանվել Գրիգորյանի կամ թուրքերի ահուսարսափ մեր նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին ափռ-ցփռ խոսել: Այդ տավարը ծախու ապրանք է: Դրան լավ ենք ճանաչում` ով դրան խմցնի, ջեբը հազար դրամ դնի, նրա պատվերով էլ այդ երկոտանի անասունը կերգի»:
ԵԿՄ Աշոցքի տարածքային բաժանմունքի նախագահ Միշա Երանոսյանն էլ ասաց. «Աթոյան Յուրի´կ, դու լավ ես հասկանում, որ էլ Շիրակի մարզ ոտք դնել չես կարող: Բա քեզ պե՞տք էր` հարբեցիր ու մի երկու կոպեկի խաթր ծախվեցիր սատանային: Այսինքն` տեղովդ սատանայի ճուտ ես, եթե կարող ես ազգային մեծություններին վատաբանել: Քո ասածին ո՞վ բանատեղ կդնի: Քամին ապառաժից ի՞նչ կարող է տանել: Բա դու նամուս ունես, ա´յ Յուրի´կ, որ Զորավար Մանվելի նման մարդուն ես փորձում վիրավորել: Չէ՞ որ պատերազմի ժամանակ հայացքները հույսով Մանվել Գրիգորյանին էին հառել հազարավոր ազատամարտիկներ, զոհված քաջերի մայրեր, այրիներ եւ քույրեր: Եվ Զորավարն արդարացրել է բոլորիս հույսերը»:
ԵԿՄ Անիի տարածքային բաժանմունքի նախագահ Լեւոն Պետրոսյանն էլ հետեւյալ կերպ իր զայրույթը արտահայտեց. «Ա´յ Աթոյան Յուրիկ, բոլորն էլ գիտեին, որ թուրքի ծնունդ ես: Քեզանից ո՞վ էր ապացույց պահանջել, որ նամարդ կերպով ապացուցեցիր: Հայ ազգի թշնամիների պատվերն ե՞ս կատարում: Երակներովդ հեչ հայի արյուն չի հոսում, ուրեմն: Ուրեմն, դու նզովյալ ես արդեն: Հաստատ Աստված չի ներելու դավաճան կեցվածքդ: Դու, իհարկե, անհավատ, անաստված ես, բայց ոչ միայն հայ ազգի, այլեւ Աստծո առաջ ես պատասխան տալու»:
Նմանատիպ նյութեր
4660 դիտում
19:11 08-05-2015
ԵԿՄ-ականները Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2035 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
565 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
532 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի