Կանադայում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. կա 25 տուժած
Air Canada ավիաընկերության А-320 մարդատար ինքնաթիռը Գալիֆաքս քաղաքի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել, ինչի հետևանքով տուժել է 25 մարդ. նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Նշենք, որ Տորոնտո-Գալիֆակս չվերթն իրականացնող ինքնաթիռում եղել է 137 մարդ, այդ թվում` անձնակազմի 5 անդամ: