Air France-ի ինքնաթիռը Փարիզում վթարային վայրէջք է կատարել
Air France ավիաընկերության ինքնաթիռը, որ պետք է Փարիզից Բոգոտա ուղևորվեր, թռիչքից հետո «Ռուասսի Շարլ դե Գոլ» օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել:
Ըստ լրատվամիջոցների՝ պատճառը 4 շարժիչներից մեկի անսարքությունն է եղել:
Ինքաթիռում գտնվող ուղևորների ճշգրիտ թիվը հայտնի չէ, բայց հայտնի է, որ Airbus A340-300-ը նախատեսված է 295 մարդու համար: Շարժիչներից մեկի անսարքության մասին հայտնի է դարձել թռիչքից անմիջապես հետո, արտակարգ դրությունը ստիպել է օդաչուներին վթարային վայրէջք կատարել: Որոշ ժամանակ ինքնաթիռը վառելիքը սպառելու համար պտտվել է օդում, այնուհետև բարեհաջող վայրէջք է կատարել: