Բուլղարիայի վարչապետի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սոֆիայում
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովիչի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սոֆիայի օդանավակայանում՝ ինքանթիռի շասսիում(հենասարք) առաջացած անսարքության պատճառով:
Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը հաղորդել է, որ ինքնաթիռը, որով Բուլղարիայի կառավարության անդամները պետք է ուղևորվեին Բրյուսել՝ Եվրոպայի խորհրդի նիստին մասնակցելու, թռիչքից հետո շասսիներից մեկը չի փակվել: Մոտ մեկ ժամ օդանավակայանի տարածքի երկնքում ինքնաթիռը պտտվել է մինչև վառելիքի վերջանալը, այնուհետև բարեհաջող, ստիպված վայրէջք է կատարել: