ԱՄՆ Տեխաս նահանգում փոքր ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա: Ըստ տեղական իշխանությունների, տուժել են օդաչուն, 3 ուղևորները, այդ թվում նաև 3 երեխա: Դեպքը տեղի է ունեցել Գորդոնվիլ քաղաքում:
Ըստ ականատեսների՝ Beechcraft B35 ինքնաթիռը բախվելէ սեփական տան տանիքին և ընկել տան բակի տարածքում: Բարեբախտաբար, ընկնելու պահին բնակիչները տանը չեն եղել:
Տուժածները ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի պատճառները դեռ չեն պարզվել: