211652_close_icon
views-count1123 դիտում article-date 10:50 14-10-2015

ԱՄՆ-ում փոքր ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում փոքր ինքնաթիռը թռիչքի ժամանակ ընկել է բնակելի տների տարածքում, հաղորդում է Ria Nօvosti-ն: Ըստ տեղեկությունների՝ անկումից հետո մոտակա 2 տներում հրդեհներ են բռնկվել: Կան վիրավորներ, սակայն նրանց թիվը դեռևս պարզ չէ: Հրշեջները չեն բացառել, որ կարող են լինել նաև մահացածներ: Դեպքը տեղի է ունեցել Թալմ-Սփրինգի մոտակայքում՝ քիչ առաջ:

Նմանատիպ նյութեր