Պայթյուն՝ Օդեսայում
Ուկրաինայի Օդեսա քաղաքում նախօրեին պայթյուն է տեղի ունեցել: Անհայտ անձինք ռումբը տեղադրել են Օդեսայի փողոցներից մեկի շենքում, որտեղ տեղակայված է նաև Դոնբասում ուկրաինական զինուժին օգնություն ցուցաբերող կամավորական կազմակերպություններից մեկի գրասենյակը:
Տուժածներ չկան, սակայն իշխանությունները պայթյունը որակել են որպես ահաբեկչույթուն: