Օդեսայում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 4-ի, հաղորդում է «Интерфакс»-ը:
«Զոհվածներից մեկը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մահացել էր կրակոցից: Ինչի հետևանքով են մահացել մյուս 3-ը՝ դեռ հայտնի չէ»,- գործակալությանը հայտնել են քաղաքայաին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Նշվում է նաև, որ ոստիկանության աշխատակիցներից տուժել են 3-ը: Տուժած ակտիվիստների թիվը հայտնի չէ:
Նշենք, որ այսօր Օդեսայում տեղի է ունեցել բախում մայդանականների և նրանց հակառակորդների միջև: Դիմադրության ժամանակ օգտագործել էին քարեր, պայթուցիկ նյութեր և այրվող առարկաներ:
Տեղի ունեցածի փաստով հարուցվել է քրեական գործ: