211652_close_icon

Ռոստովի շրջանում աղյուսե պատը փուլ է եկել երեխայի վրա. նա մահացել է

views-count1577 դիտում article-date 17:48 28-03-2015
Ռուսաստանի Ռոստովի շրջանի իրավապահ մարմինները հաղորդել են, որ աղյուսե պատի փուլ գալու պատճառով 9-ամյա տղա է մահացել: Դեպքը տեղի է ունեցել Գորնյացկի բնակավայրում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մի առանձնատան տարածքում սեփական շինության աղյուսե պատը փուլ է եկել, որի մոտ կանգնած երեխան մահացել է: Քննիչները զննել են դեպքի վայրը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Նմանատիպ նյութեր