Ռուսաստանի Ռոստովի շրջանում կայծակը հարվածել է ծառին, որի հետևանքով զոհվել է հղի կին, ևս 4-ը՝ երկու տղամարդ և երկու կին, հոսպիտալացվել են:
«Դեպքը տեղի է ունեցել Շախտի քաղաքում, որտեղ կարճատև, բայց ուժեղ անձրև է տեղացել», նշել են տեղի իրավապահ մարմինները: Նրանց խոսքերով, երեկոյան ժամը 18:00ի սահմաններում հինգ հոգի անձրևից պատսպարվել են ծառի տակ, որին էլ հարվածել է կայծակը:
Մահացած կինը 26 տարեկան էր: