ՌԴ Ռոստովի շրջանում անչափահասի վարած ավտոմեքենան բախվել է ծառին. 6 ուղևորներից 5-ը տեղում մահացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Ռոստովի շրջանի Նովոչերկասկ քաղաքում ողբերգական ավտովթարի հետևանքով կա 5 զոհ, 1 վիրավոր: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Նովոչերկասկ քաղաքում 17-ամյա վարորդը իր վարած Hyundai Accent ավտոմեքենայով կիրակի՝ ապրիլի 17-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, կորցնելով ղեկի կառավարումը՝ բախվել է ծառին: Ավտոմեքենայի մեջ գտնվող 6 հոգուց 5-ը տեղում մահացել են, ևս մեկ հոգի այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին աստիճանի ծանր կայուն:
Նշվում նաև, որ, ըստ նախնական տեղեկությունների, մահացածներրը նույնպես անչափահասներ են:
Տեսանյութն՝ այստեղ