Ռոստովի շրջանում օձերը գրավել են երկաթուղային կայարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռոստովի երկրամասի Ակսայսկիի շրջանի Միշկինյան երկաթուղային կայարանը մի քանի օր կաթվածահար է եղել:
Երկաթուղային աշխատակիցները ցանկացել են կայարանի շենքում սարքավորում տեղադրել, սակայն պարզել են, որ շենքը հեղեղված է օձերով:
Աշխատակիցները շտապ հեռացել են այնտեղից: Նրանցից մեկը այդ ամենը տեսանկարահանել է. տեսանյութը համացանցում արդեն ավելի քան 850 հազ. դիտում է ունեցել:
Շրջանի ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում շենքը օձերից ազատելու համար: Ամենաճիշտ և արդյունավետ քայլը, ինչպես կոչ են անում բազմաթիվ օգտատերեր, այն է, որ մի քանի օր սպասեն, մինչև օձերի զուգավորման շրջանն անցնի, որից հետո նրանք կլքեն տարածքը և կսողան իրենց բնակության հիմնական տարածքը՝ մոտակայքում գտնվող ջրանցքը:
Նշենք, որ ի սկզբանե երկաթուղայինները մտածել են, թե օձերը թունավոր իժեր են, սակայն իրականում դրանք լորտուներ են, որոնք մարդկանց համար անվնաս են: