Փրկարարները փակ դռներ են բացել
Մարտի 27-ին, ժամը 11.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի բնակարաններից մեկի փականը խափանվել է բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Մարտի 27-ին, ժամը 08.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. բնակիչը ներսում չի եղել: