Փրկարարները փակ դռներ են բացել
Փետրվարի 11-ին, ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշփջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 11-ին, ժամը 17.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 58 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 11-ին, ժամը 16.49-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 224 շենքի բնակարաններից մեկի բանալիները կորել են, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: