211652_close_icon
views-count1448 դիտում article-date 16:09 27-03-2015

Վիճաբանություն շենքի մուտքում

Մարտի 26-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Ն.Ստեփանյան փողոցի շենքերից մեկի բակում կռիվ է, իսկ ժամը 23.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային և ծոծրակային շրջանի սալջարդ վերքեր, ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1960 թ. ծնված Վահան Ս.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ին, շենքի մուտքում, վիճաբանության ժամանակ, 1960 թ. ծնված Համլետ Խ.-ն փայտյա մահակով հարվածել է Վահան Ս.-ի գլխին և պատճառել նշված վնասվածքները: Ոստիկանության ծառայողները ժամը 22.40-ին Համլետ Խ.-ին իր բնակարանից բերման են ենթարկել բաժին: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր