211652_close_icon
views-count1141 դիտում article-date 11:47 18-06-2014

Գյուրզա՝ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 5 շենքի մուտքում

Հունիսի 18-ին, ժամը 01.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 5 շենքի մուտքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 17-ին, ժամը 12.01-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Ջերմուկ առողջարանային համալիր» ՓԲԸ-ի տարածքում գտնվող կաթսայատանը օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ

Նմանատիպ նյութեր