Գերմանիան և Կանադան փոխում են «երկու օդաչուի» կանոնը
Germanwings ընկերության A320 ուղևորատար օդանավի վթարից հետո Գերմանիայի և Կանադայի իշխանությունները փոփոխության են ենթարկել իրենց երկրներում քաղաքացիական ավիացիայի կանոնադրության՝ «երկու օդաչուի» մասին կետը, գրում է Deutsche Welle-ը:
Այսպես, նոր կանոնի համաձայն՝ այսուհետ ողջ թռիչքի ընթացքում օդաչուների խցիկում պետք է առնվազն 2 մարդ լինի:
Գերմանիայի օդափոխադրումների ասոցիացիան հայտարարել է, որ երկրի բոլոր ավիափոխադրող ընկերությունները, ներառյալ՝ Lufthansa-ն, Air Berlin-ը, Condor-ը и TuiFly-ը, պայմանավորվել են նոր կանոնը կիրառելու մասին: Կանոնն արդեն գործում է ԱՄՆ-ում:
Հիշեցնենք, որ օդանավը կործանվել է ֆրանսիական Ալպերում: Այն իրականացնելիս է եղել Բարսելոն-Դյուսերլդորֆ չվերթը: Օդանավի վթարը, ըստ «սև արկղերի» տվյալների, իրականացրել է երկրորդ օդաչուն՝ Անդրեաս Լյուբիցը, ով օգտվելով առիթից, որ գլխավոր օդաչուն դուրս է եկել խցիկից, փակել է դուռը և իջեցրել օդանավը: Օդանավում գտնվող 144 ուղևորները և անձնակազմի 6 անդամները զոհվել են: