211652_close_icon
views-count24417 դիտում article-date 19:31 01-01-2016

Ոստիկան. «Պահպանում ենք հասարակական կարգն ու կանոնը կապիկներից, որոնք զվռնում են հրապարակում».aravot.am

Արդեն տեղեկացրել ենք, որ Ամանորի գիշերը ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը: Նա ու այլ 4 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Ազատության հրապարակում ոստիկանների հետ բախումներից հետո, երբ վերջիններս թույլ չէին տվել տեղադրել տոնածառ: Մնացած բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, իսկ Գեւորգ Սաֆարյանը կասկածվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Խոսքը Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի մասին է: Ի դեպ, Գեղամ Խաչատրյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում արել է հետեւյալ գրառումը. «Շնորհավորում եմ և հպարտանում իմ ծառայակից ընկերներով այս ցրտին և ձյանը ծառայություն են իրականացնում Երևանի փողոցներում, պահպանելով հասարակական կարգն ու կանոնը, թողնելով իրենց ընտանիքներին մենակ` առանց իրենց, որպեսզի մեր քաղաքացիները անվտանգ և ուրախ դիմավորեն ամանորը տանը և թե դրսում: [color=#EF2929] Սա մեր ծառայությունն է մենք այն իրականացնում ենք գիտակցաբար և պատվով: Գիտակցաբար պահպանում ենք հասարակական կարգն ու կանոնը կապիկներից, որոնք զվռնում են հրապարակում (կարծում եմ հասկացաք որ հրապարակի մասին է խոսքը), իսկ պատվով այն հրապարակում, որտեղ ընտանիքներ են գալիս երեխաներին ուրախացնելու և ուրախանալու նպատակով : Պատիվ ունեմ»: [/color] Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/01/01/644436/

Նմանատիպ նյութեր