Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը Գյումրիում ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 25-ին, ժամը 18.00-ին, 1985 թ. ծնված Աշոտ Գ.-ն կամավոր ներկայացել է բաժին, որը մարտի 11-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 /սպանության փորձ/ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]