Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվողին բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանում
Մարտի 25-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Արսեն Մ.-ին, որը 2011 թ. մայիսի 25-ից Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Լեհաստանի քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասի /մտավոր սեփականության իրավունքի խախտում/ հատկանիշներով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]