211652_close_icon
views-count1079 դիտում article-date 19:12 26-03-2015

Հայոց Ցեղասպաության 100-րդ տարելիցին ընդառաջ քննարկում` ԱՀԹ նախաձեռնությամբ

ԱՀԹ առաջնորդարանում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ տեղի ունեցավ քննարկում՝ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքական դրդապատճառների և ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի հոգեբանական խնդիրների շուրջ: Քննարկմանը մասնակցում էր երեք բանախոս: «Թուրքիայի Ժխտողական քաղաքականության արդի խնդիրները»-Հրանտ Մելիք-Շահնազարյան՝ քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան, Times.am կայքի խմբագիր: «Հայոց ցեղասպանության ճանաչման կամ ժխտման քաղաքական դրդապատճառները»-Նարեկ Մալյան՝ քաղաքական տեխնոլոգ, քաղաքագետ, PR մասնագետ: «Ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի հոգեբանական խնդիրներն ու դրանցից ձերբազատվելու լուծումները»- Մարինե Սահակյան՝ հոգեբան: ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը հանդիպումը բացեց Տերունական աղոթքով: Այնուհետև ներկաները աղոթեցին առ Աստված սահմանում զոհված մեր բոլոր զինվորների հոգիների հանգստության համար: Տեր հայրը բոլորին փոխանցեց գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը, խոսեց ԱՀԹ երիտասարդների կողմից «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի մասին, որի շրջանակում ամեն ամսի 24-ին իրականացնում են միջոցառումներ: Բանախոսների ելույթից հետո հարցուպատասխանի ձևաչափով քննարկում ծավալվեց: Քննարկմանը ներկա էին ԱՀԹ քահանայից դասը, երիտասարդները, հյուրեր, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր