1240 դիտում
16:59 30-03-2015
Նոտարական պալատը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ մի շարք միջոցառումներ կիրականացնի
Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի վարչության որոշմամբ՝ հաստատվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Նոտարական պալատի կողմից իրականացվելիք միջոցառումների ցանկը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նոտարական պալատի մամլո ծառայությունը:
Դրա շրջանակում ՀՀ նոտարական պալատը կկազմակերպի տուն ինտերնատի բնակիչների այցելություն Հ .Ղափլանյանի անվան դրամատիկ թատրոն՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Փարիզյան դատավճիռ» ներկայացումը դիտելու նպատակով, նոտարները մանկատան երեխաների հետ կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ նոտարների երեխաների մասնակցությամբ Նոտարական պալատում կանցկացվի միջոցառում, որի ընթացքում երեխաներն իրենց ձեռքով կպատրաստեն «Չենք մոռանա» խորագրով աշխատանքներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Նոտարական պալատը նախատեսում է նաև ծառատունկ ՀՀ նոտարական ծառուղում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նմանատիպ նյութեր
1551 դիտում
20:56 17-02-2015
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ՀՊՏՀ-ն կիրականացնի միջոցառումներ
1064 դիտում
16:37 22-04-2015
Փաստաբանների պալատը միջոցառումներ կանցկացնի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ
Այս բաժնից
757 դիտում
20:09 28-12-2024
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
907 դիտում
19:44 28-12-2024
Ժաննա, նստի, անբավարար․ Հայկ Դեմոյան
763 դիտում
19:03 28-12-2024
Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան