Մեծ Պահք. օրվա խորհուրդ
Մեծ Պահքի շրջանի այսօրվա խորհուրդն է.
«Եկեղեցին է պահապանը աստվածպաշտության մեծ խորհրդի, որ հիմքն է քրիստոնեական կյանքի: Այնտեղ ենք մենք զգեստավորվում հավիտենական կյանքի հույսով, գտնում մեր հոգևոր կյանքի դարմանը և Կենաց Հացը (տես՝ Հովհ. 6: 35): Եվ Եկեղեցուց դուրս փրկություն չկա. այն է մեր պատսպարանը, այն է մեր հույսը և զորությունը»:
Մարտի 26-ի ճաշու ընթերցվածք՝
Եզեկ. 37: 1-14
Ա Տիմ. 3: 14-16