Մեծ Պահք. օրվա խորհուրդ
Մեծ պահոց շրջանի մարտի 8-ի խորհուրդն է.
«Տերը մեզանից յուրաքանչյուրին դիտարկում է իբրև մի տնտես, որից նախևառաջ պահանջելու է մեր մտքի, հոգու և մարմնի կառավարումը: Մեզ տրված տնտեսությունը և այն ազատորեն տնօրինելու իշխանությունը պետք է գործածենք ոչ թե երկրային մեր հարստությունը առատացնելու, այլ երկնքում գանձեր կուտակելու համար»:
Մարտի 8-ի ճաշու ընթերցվածք՝
Եսայ. 56: 1 - 57: 21
Եփես. 4: 17 - 5: 14
Ղուկ. 16: 1-31