Պերուում սողանքի զոհ է դարձել 7 մարդ
Պերուի իշխանությունները հայտարարել են Չոսիկա քաղաքում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին, որտեղ սողանքի զոհ է դարձել առնվազն 7 մարդ։ Ավերվել է մոտ 65 տուն։ Երկրի գլխավոր մայրուղիներից մեկն արգելափակվել է։
Նշենք, որ 1967թ-ին Չոսիկայում սողանքի հետևանքով զոհվել էր 64 մարդ։