211652_close_icon

Հայ ու թուրք ձեռներեցները կմասնակցեն դասընթացի

views-count810 դիտում article-date 17:57 25-03-2015
Մարտի 26-ին Երևանում կմեկնարկի «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» ծրագրի քառօրյա դասընթացը, որին կմասնակցեն երիտասարդ սկսնակ ձեռներեցների երեքական թիմերի ներկայացուցիչներ` Հայաստանից և Թուրքիայից: Դասընթացը անդրադառնալու է նորաստեղծ ընկերություն եւ բիզնես հիմնադրելու հիմունքների եւ կարողությունների զարգացման, ինչպես նաեւ տեխնոլոգիական եւ բիզնես մոդելավորման թեմաների: Ընդհանուր առմամաբ կներգրավվի 6 թիմ՝ 15 մասնակից Հայաստանից (Երևան, Գյումրի) և Թուրքիայից (Ստամբուլ, Անկարա): Դասընթացը կմեկնարկի բացման արարողությամբ, որը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 12:00-ին` «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնում:

Նմանատիպ նյութեր