211652_close_icon
views-count1525 դիտում article-date 16:23 25-03-2015

Ծիծեռնակաբերդում կկարկաչեն ցայտաղբյուրները

Փետրվարի կարևորագույն իրադարձությունը Երևան Ջուր ՓԲԸ համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում 8 զույգ (16 հատ) ցայտաղբյուրի և 2 հասարակական զուգարանի կառուցման մեկնարկն է, որոնք պետք է շահագործման հանձնվեն առավելագույնը ապրիլի 10-ին: Աշխատանքների ծավալը զգալի է, իսկ ժամանակը քիչ, դրա համար էլ նախագծային ու շինարարական աշխատանքներն ընթանում են գրեթե միաժամանակ: Սակայն, կասկած չի կարող լինել, որ ընկերությունը ժամանակին ու բարձր որակով կկատարի ստանձնած պարտավորությունը: Այդ նույն ժամանակ համակարգում ամենօրյա աշխատանքներն ընթացել են իրենց հունով: Անցած ամիս մասնավորապես վթարներ են վերացվել մայրաքաղաքին ջուր մատակարարող Գառնի-Երևան, Ապարան-Երևան, Կաթնաղբյուր-Երևան մայրուղային ջրատարների վրա: Ներքաղաքային բաշխիչ ցանցում էլ ջրամատակարարման բարելավման և ցանցի առավել հուսալի շահագործման նպատակով իրականացվել են գոտիավորման աշխատանքներ, օրինակ, Արցախի պողոտայում, որի արդյունքում փոխվել է 31/1 և 31/2 շենքերի ջրամատակարարման սխեման: Նմանօրինակ գործեր են կատարվել նաև Կիլիկիա ու Նորագյուղ թաղամասերում: Օրինակ` «Դալմայի այգիներում» և Այասի փողոցում հայտնաբերվել է 5 վթար` ջրի զգալի կորստով: Խողովակների նորոգման արդյունքում թե՜ հոսակորուստն է վերացել և թե՜ կայունացել է թաղամասերի ջրամատակարարումը: Մուրացանի փողոցի 100մմ և 150մմ տրամագծով ջրագծերը, որոնք գտնվել են քայքայված վիճակում, հանվել են շահագործումից, իսկ բաժանորդների միացումները մեկ առ մեկ տեղափոխել են տվյալ փողոցում առկա երրորդ` 200մմ տրամագծով ջրագծի վրա: Աշխատանքներ են ընթացել նաև Նոր Արեշի 3-րդ և 5-րդ փողոցներում: Ուսումնասիրություների արդյունքում պարզվել է, որ այնտեղ քայքայված ջրագիծը անցնում է շենքերի բակերով և շինությունների տակով, ինչի պատճառով անհնար է վերացնել վթարները: Անհրաժեշտություն էր առաջացել շահագործումից հանել հին ջրագիծը, իսկ փոխարենը կառուցել նորը, ինչը եւ ներկայումս իրականացվում է: Մամիկոնյանց փողոցի 300մմ տրամագծով թուջե ջրագծի 100մ երկարությամբ հատվածը նույնպես մնացել էր շինությունների և հաստաբուն ծառերի տակ, ինչի պատճառով հաճախակի դարձած վթարներն ու հոսակորուստները հնարավոր չէր լինում վերացնել: Խնդրի լուծման նպատակով սկսվել է կառուցվել նոր 80 մետրանոց 200մմ տրամագծով ջրագիծ՝ Մամիկոնյանց 54 շենքից մինչև Վրացական փողոց` ջրագծին միացված ջրաչափական հանգույցները տեղափոխելով միացման կետ, ինչի շնորհիվ կտնտեսվի լրացուցիչ ջրաքանակ: Բակային պոմպակայանների արդիականացման ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 12 ավտոմատ կառավարվող ժամանակակից պոմպակայան, որոնք կապահովվեն անհրաժեշտ ճնշմամբ ջրամատակարարում` նվազագույն էլեկտրաէներգիայի ծախսով: Դրանք տեղադրվել են ընկերության աշխատակիցների ուժերով: Անհրաժեշտության դեպքում պոմպակայանների շենքերը նաև վերանորոգվել են: Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակամիջոցում կառուցվել է 150 մետր մետաղական և 110 մետր պոլիէթիլենային ջրագիծ, փոխարինվել` 199 մետր ջրագիծ, շահագործումից հանվել է 776 մետր վթարված ջրագիծ: Նաեւ վերացվել է 370 ջրագծի վթար, 1792 կոյուղու վթար և 168 վթար` պոմպակայաններում: Տեղադրվել է 18 փական և 2 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 18 ջրաչափ, մաքրվել է 12 դիտահոր և 607 անձրևընդունիչ: Վերացվել է 473 վթար ջրամատակարարման ցանցում, 1755-ը կոյուղում և 165-ը պոմպակայաններում: Արդյունքում, անցած ամիս Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 87,4%-ը, 17-23,5 ժամ՝ 10,4%-ը, իսկ 12-17 ժամ՝ 2,2%-ը: «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1356 փորձանմուշի ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերին եւ կանոններին: Համակարգում շարունակվել է ջրի սպառման ծավալների վերահսկման եւ հաշվառման գործընթացը: Փաստացի ջուր սպառող բաժանորդների քանակը կազմել է 268201: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ջրի վաճառքն ավելացել 118,000 խմ-ով: Ջրի միջին ծախսը մեկ բաժանորդի հաշվով կազմել է 12,5 մ3՝ 2014թ. փետրվարի 12,0 մ3 դիմաց: Կազմվել է ջրի օգտագործման կանոնների խախտման 344 տարաբնույթ ակտ, 33-ը՝ բաժանորդների մոտ ապօրինի ջրագծի հայտնաբերման, իսկ 71-ը՝ ոչ բաժանորդների կողմից ջուր սպառելու վերաբերյալ: Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2015թ. փետրվարին գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2014թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2009թ. տվյալները համեմատության համար են/: [img]/ups/images/059300000142728307477303.jpg[/img] [b]«Երևան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր