1308 դիտում
17:15 24-03-2016
Մայրաքաղաքի շատրվաններն ու ցայտաղբյուրները նախապատրաստվում են վերագործարկման
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության վարչությունների պետերի, ինչպես նաև «Ջրային կառույցներ» և «Երևան ջուր» ընկերությունների տնօրենների ուղեկցությամբ շրջել է վարչական շրջաններում և տեղում հետևել ու ծանոթացել մայրաքաղաքի շատրվանների, ջրային ավազանների և ցայտաղբյուրների գործարկման նախապատրաստական աշխատանքներին: Ջրային կառույցների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքներին զուհագեռ իրականացվում են հանգույցների ու պոմպային համակարգերի կարգաբերման, խողովակաշարերի ներկման, տարածքի մաքրման և տեխնիկական այլ աշխատանքներ:
Զուգահեռ ստուգվում է էլեկտրամատակարարման և ջրամատակարարման հուսալիությունը:
«Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ջրային կառույցների վերագործարկման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են:
Թեև բավական ծավալուն են Հանրապետության հրապարակի և Երևանի հիմնադրման 2750-ամյակի շատրվանների գործարկման աշխատանքները, այդուամենայնիվ շատրվանների մասով մեր աշխատանքները հիմնականում ավարտված են: Առավել ընդգրկուն է ցայտաղբյուրների գործարկումը, որոնց հարցում, ի դեպ, աջակցում է «Երևան ջուր» ընկերությունը:
Բոլոր աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով և արդեն հաճելի ավանդույթի համաձայն մայրաքաղաքի շատրվաններն ու ցայտաղբյուրները միաժամանակ կվերագործարկվեն Մայրության և գեղեցկության օրը` ապրիլի 7-ի առավոտյան»,- ընդգծել է Կամո Արեյանը:
Նմանատիպ նյութեր
1656 դիտում
16:16 27-03-2017
Ապրիլի 7-ից կգործարկվեն մայրաքաղաքի բոլոր շատրվաններն ու ցայտաղբյուրները
6995 դիտում
21:52 07-04-2017
Ապրիլի 7. վերագործարկվել են երևանյան շատրվաններն ու ցայտաղբյուրները
1397 դիտում
15:19 17-03-2014
Ապրիլի 1-ից կգործարկվեն մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները, ապիրլի 7-ից՝ շատրվանները
Այս բաժնից
670 դիտում
18:12 28-01-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին
433 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ