211652_close_icon
views-count660 դիտում article-date 12:00 25-03-2015

Սիրիայում շարունակվում է կառավարական բանակի և զինված ընդդիմության դիմակայությունը

Սիրիայում շարունակվում է կառավարական բանակի և զինված ընդդիմության դիմակայությունը: Երկրի հյուսիս-արևմուտքում “Ջեբհաթ ան-Նուսրա” ահաբեկչական խմբավորման ավելի քան 1500 զինյալները հարձակվել են Իդլիբ քաղաքի վրա, ինչի հետևանքով զոհվել է 23 մարդ: Բնակելի թաղամասերի հրետակոծությունը շարունակվել է 9 ժամ: Բացի դրանից, 3 մահապարտ-ահաբեկիչ ականապատ ավտոմեքենաներով փորձել է քաղաք մտնել: 2-ը ոչնչացվել են, իսկ 3-րդին հաջողվել է հասնել բանակի անցակետին:

Նմանատիպ նյութեր