«Ռեալ»-ի հետ դիմակայությունը շուտվանից դադարել է միայն մարզական բնույթ կրել. Ինիեստա
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ի հետ կայանալիք խաղից առաջ նշել է, որ առաջիկա «Էլ Կլասիկոն» մրցաշրջանի ամենաբարդ հանդիպումն է լինելու:
« Կլասիկոն մրցաշրջանի ամենաբարդ և ամենահետաքրքիր հանդիպումն է: Կողմերը ձգտում են խաղալ իրենց առավելագույն հնարավորությունների սահմաններում և հավատում են իրենց հաջողությանը: «Ռեալ»-ի հետ դիմակայությունը շուտվանից դադարել է միայն մարզական բնույթ կրել: Այդ պատճառով մեզ անհրաժեշտ է հաջողության հասնել առաջիկա խաղում»,-ասել է Ինիեստան: