2424 դիտում
14:44 13-06-2014
Օրվա գլխավոր դիմակայությունը` Իսպանիա - Հոլանդիա
2014 թվականի աշխարհի առաջնության երկրորդ խաղային օրվա գլխավոր խաղում միմյանց հետ կհանդիպեն նախորդ աշխարհի առաջնության եզրափակչի մասնակցիները` Հոլանդիան և Իսպանիան:
2010 թվականի եզրափակիչում Արյեն Ռոբենի100 տոկոսանոց գոլային պահի չիրացումը և լրացուցիչ ժամանակում Անդրես Ինյետսայի վճռորոշ գոլը, դաժան հարված դարձավ հոլանդացիների համար: Նարնջագույն թիմը իր պատմության ընթացքում երրորդ անգամ հասավ աշխարհի առաջնության եզրափակիչ և երրորդ պարտությունը կրեց: Իսկ ահա Եվրո 2012-ին չկարողացավ նույնիսկ հաղթահարել խմբային փուլի արգելքը: Իսկ ահա իսպանացիները Բրազիլիա են եկել վերջին երեք խոշոր մրցաշարերում հաղթանակներ տոնելուց հետո, և այժմ չեմպիոնների սերունդը գնում է վերջին ճակատամարտին: Քանի որ այս առաջնությունից հետո հավաքականում իրենց կարիերան մտադիր են ավարտել Կասիլիասը, Խաբի Ալոնսոն, Խավին, Դավիդ Վիլյան և Ֆերնանդո Տորեսը:
Վերջին երկուսը Վիսենտե Դել Բոսկեի օրոք հանդիսանում են թիմի լավագույն ռմբարկուները` 40 գոլ գրանցված է Վիլյայի հաշվին, իսկ 20` Տորեսի: Երկու վետերան-խաղացողներն էլ կարող են հոլանդաիայի հավաքականի հետ խաղին հայտնվել մեկնարկային կազմում, սակայն կեղծ «9 համարի» դերում ամենայն հավանականությամբ կհայտնվի Դիեգո Կոստան:
Նախաղային մարզման ժամանակ Դել բոսկեն մեկնարկային կազմի հետ կապված , որևէ ակնարկ չարեց: Մարզման գլխավոր նորությունը` ընդհանուր խմբի հետ աշխատել է նաև Խորդի Ալբան, ով որոշակի առողջական խնդիրներ ունի: Վերջին օրերին Ալբային տանջում են իմաստության ատամի ցավերը: Եթե Ալբան չկարողանա մասնակցել խաղին, ապա նրա փոխարեն խաղադաշտ դուր կարող են գալ ունիվերասլ եզրային պաշտպան Ասպիլիկուետան: Եթե «Չելսի»-ի խաացողը ձախ եզրից տեղափոխվի դեպի աջ թև, ապա ձախ եզրային պաշտպանի դիրքում հանդես կգա Խուանֆրանը:
Սովորաբար ուժեղ մրցակիցների հետ խաղերում Դել բոսկեն նախընտրում է հանդես գալ երկու հենակետային կիսապաշտպաններով, որոնք կարող են դառնալ Բուսկետսը և Խաբի Ալոնսոն: Առաջ քաշված կիսապաշտպանի դերում ամենայն հավանականությամբ հանդես կգա Խավին, իսկ եզրերում Պեդրո և Ինիեստան: Այդուհանդերձ հոլանդացիների ինքնատիպ տակտիկան դասավորությունը հաշվի առնելով` Դել Բոսկեն կարող է զարմացնել կազմի ընտրության և տակտիկական դասավորության հարցում:
Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը աշխարհի առաջնությունից առաջ ինքնատիպ տակտիկական սխեմա է ընտրել, որը ըստ նրա խոսքերով անպարտելի կդարձնի իր թիմին: Հոլանդացիները հանդես կգան 5-3-2 տակտիկական համակարգով: Հոլանդիայի հավաքականի կազմը բավականին կանխատեսելի է թվում: Միայն կասկածներ կան հենակետային կիսապաշտպանական գոտում հանդես եկող խաղացողների ընտրության հետ կապված: Այդ դիրքում ամենայն հավանականությամբ Դե Յոնգի հետ զույգ կկազմի «Սուոնս»-ի կիսապաշտպան դե Գուզմանը, ով վերջերս է ապաքնվել ծնկի կապանների վնասվածքից: Նրան կարող է փոխարինել նաև «Ֆեյենորդ»-ի կիսապաշտպան Կլասին: Ի դեմս` Ռոբենի, Սնեյդերի և վան պերսիի` «նարնջագույն թիմը» առջևի գծում բավականին ահեղ տեսք ունի: Շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես կաշխատի վան Գալի տակտիկական նորարարությունը Իսպանիայի հավաքանի նման ուժեղ մրցակցի հետ խաղում:
2014 թվականի աշխարհի առաջնություն
B խումբ
23:00 Իսպանիա – Հոլանդիա
«Ֆոնտե-Նովա». Սալվադոր
Հավանական մեկնարկային կազմեր`
[b]Իսպանիա (4-2-3-1):[/b] Կասիլիաս – Ալբա,Պիկե,Սերխիո Ռամոս, Ասպիլիկուետա – Բուսկետս, Խաբի Ալոնսո – Խավի, Ինիեստա,Պեդրո – Տորես
[b]Հոլանդիա (5-3-2):[/b] Սիլեսեն – Մարտինս Ինդի, Ֆլար,Դե Ֆրայ, Յանմատ,Բլինդ – Դե գուզման, Դե յոնգ ,Սնեյդեր – վան Պերսի, Ռոբեն
Նմանատիպ նյութեր
1618 դիտում
22:20 13-06-2014
ԱԱ-2014. Իսպանիա - Հոլանդիա. մեկնարկային կազմեր
2231 դիտում
23:08 13-06-2014
ԱԱ-2014. Իսպանիա – Հոլանդիա. ուղիղ միացում
1914 դիտում
23:50 13-06-2014
Իսպանիա- Հոլանդիա. Ռոբին վան Պերսին շքեղ հարվածով հավասարեցնում է հաշիվը. տեսանյութ
Այս բաժնից
1507 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
4558 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը
1435 դիտում
21:23 19-11-2024
Պատանի սուսերամարտիկները նվաճել են 4 մեդալ