Մեծ Պահք. օրվա խորհուրդ
Մեծ պահոց շրջանի մարտի 25-ի խորհուրդն է.
«Եթե մեր սրտերն ուրախ են ու մխիթարված այն գիտակցությամբ ու ապրումով, որ Քրիստոսն է «Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհ. 14: 6), այդժամ է, որ ճշմարիտ խաղաղությունը, որ այս աշխարհից չէ, այլ Ինքը՝ Տերն է, կարող է հաստատվել մեզանում և առիթ տալ նաև մեր նյութական, տեսանելի աշխարհում իրական խաղաղության»:
Մարտի 25-ի ճաշու ընթերցվածք՝
Ելք. 4: 21 – 5: 3
Զաք. 9: 9-16