3897 դիտում
11:18 25-03-2015
Նոր մանրամասներ՝ նորածին երեխայի սպանության մեջ մեղադրվող մոր մասին. նա եւս 4 երեխա ունի, իսկ ամուսինը հովիվ է
Արական սեռի նորածնի մահվան մեջ մեղադրվող նրա մայրը` Իրինան, ասել է, թե ինքը չի երեխային սպանել, այլ նա մահացած է ծնվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարիարի գյուղապետ Բաբկեն Ավետիսյանը:
«Հիմա մենք չգիտենք, թե իրականում ինչ է եղել, քննությունը կպարզի, բայց մայրն ասում է, որ երեխան մահացած է ծնվել: Դա նրանց հինգերորդ երեխան էր: Նորմալ ապրող են, անասուն էլ ունեն, ամուսինն էլ հովիվ է»,- ավելացրեց գյուղապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից նորածին երեխայի սպանության դեպքի առթիվ։ 2015 թվականի մարտի 23-ին Շիրակի մարզի համայնքներից մեկի ղեկավարից ահազանգ է ստացվել, որ բնակչուհիներից մեկը նույն օրը տնային պայմաններում ծննդաբերել է, ում պտուղը մահացած է եղել: Դեպքի կապակցությամբ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքներով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով (Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը)։ Քննության շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու, բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Երեխայի մայրը հարցաքննվել է որպես կասկածյալ, որի ընթացքում հայտնել է, որ 2015 թվականի մարտի 23-ին՝ առավոտյան, տանը ծննդաբերել է արական սեռի երեխա, ապա՝ խեղդամահ արել նրան՝ իրենց ընտանիքի սոցիալական վատ վիճակի ու երեխային պահելու միջոցներ չունենալու պատճառով: Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին (կինն ամուսնացած է, խնամքին ունի երեք անչափահաս երեխա)։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1309 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
886 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար