211652_close_icon
views-count9287 դիտում article-date 11:38 25-03-2015

Երևանի ՃՈ աշխատակիցները 6 ժամում հայտնաբերեցին 40 խմած վարորդի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 24-ին, Երևանի ՃՈ աշխատակիցները 6 ժամվա ընթացքում Երևանում հայտնաբերել են 40 ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարած վարորդների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր վարորդների ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ 50.000-200.000 դրամի չափով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ՃՈ-ն շարունակելու է ուժեղացված ծառայությունը և բոլոր օրինախախտ ու «կոկոնները տաքացրած» վարորդները՝ անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից, տուգանվելու են և այդ աշխատանքները Երևանում ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանի հանձնարարականով դրվել են Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, իսկ մարզերում՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արման Գալստյանի վրա: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր