211652_close_icon
views-count17667 դիտում article-date 10:14 08-03-2015

Մարտի 8-ի նախօրեին Երեւանի ՃՈ աշխատակիցները փրկել են 41 խմած վարորդի կյանք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 7-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 41 տրանսպորտային միջոց, որոնց վարորդները եղել են ոչ սթափ վիճակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլորի նկատմամբ կազմվել են վարչական ակտեր, եւ ավտոմեքենաները խմած վարելու համար վարորդները տուգանվել են 50.000-150.000 ՀՀ դրամով: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է վարորդներին, որ ավտոմեքենաները չվարեն ոչ սթափ վիճակում, քանի որ դա առաջին հերթին բխում է հենց իրենց շահերից. չէ որ ցանկացած ոչ սթափ վիճակում գտնվող վարորդ պոտենցիալ հանցագործ է, իսկ եղել են նաեւ դեպքեր, երբ տեղի ունեցած ավտովթարների, այդ թվում ողբերգական, վարորդները եղել են ոչ սթափ: Կարելի է վստահաբար նշել, որ երեկ ՃՈ աշխատակիցները փրկել են 41 վարորդի եւ, ինչու չէ, նաեւ մեծ թվով քաղաքացիների կյանքեր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տարված ավտոմեքենաների մեջ մեծ թիվ են կազմում «գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաները: ՃՈ-ն շարունակելու է ուժեղացված ծառայությունը, եւ ցանկացած օրինախախտ վարորդ, անկախ զբաղեցրած դիրքից եւ պաշտոնից, ենթարկվելու է վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նրանց «երկաթյա նժույգները» հանգրվանելու են «գայի պլաշադկաներում»: Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր