7279 դիտում
07:39 25-03-2015
Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կնվազի ապրիլի 1-ից. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կնվազի ապրիլի մեկից: Նախնական տեղեկություններով, գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի գինը ներկա 180 դոլարից կնվազի մոտ 165 դոլարի:
Ռուսական գազի «մեծածախ» գնի նվազումը, սակայն, ամենևին չի հանգեցնի ներհայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագնի փոփոխության: Թե բնակչությունը և թե խոշոր սպառողները գազի դիմաց կվճարեն ճիշտ այնքան, որքան վճարում են հիմա։ Գազի գնի նվազման շուրջ պայմանավորվածությունը ձեռբ է բերվել երկար բանակցությունների արդյունքում և նպատակը մեկն է՝ կանխել դրամի արժեզրկման արդյունքում սակագնի բարձրացման հեռանկարը: Եթե ռուսական կողմը չհամաձայներ իջեցնել գազի գինը, ապա ներհայաստանյան սպառողների համար սակագինը պետք է բարձրանար 10-12%-ով: Դեռ անցած տարվա նոյեմբերից ՀՀ իշխանությունները բանակցում էին ռուսական կողմի հետ ՀՀ մատակարարվող գազի գինը ռուսական ռուբլով վերահաշվարկելու շուրջ: Եթե դա հաջողվեր, ապա գազի գինը, հաշվի առնելով ռուբլու արժեզրկումը, շատ ավևի էական կնվազեր: Սակայն ՌԴ կողմը կտրականապես մերժել է այդ առաջարկը և առավելագույնը, որին համաձայնել է գնի նվազեցումն է 10-12 %-ով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
7070 դիտում
08:23 11-12-2015
Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կբարձրանա մոտ երեք անգամ. «ՀԺ»
8885 դիտում
09:39 16-09-2017
Հայաստան մատակարարվող ռուսական գազի «արտոնյալ» գինը ԵԱՏՄ-ում ամենաթանկն է. «Ժամանակ»
4375 դիտում
09:55 29-03-2016
Գազի գինը ապրիլի 1-ից սպառողների համար կնվազի մոտ 10 դրամով. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»