40961 դիտում
21:58 24-03-2015
Ինչպես «ծնվեց» Երրորդմասցի Լյովիկը. Ա1+
[b]«Որբացած» ՀՀԿ-ն[/b]
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը զուտ քրեական հաշվեհարդար չէ։ Այն ՀՀԿ-ի «անձնական» ողբերգությունն է։ Մահացածներից Երրորդմասցի Լյովիկը ՀՀԿ երկու բարձրաստիճան դեմքերի՝ Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Բեգլարյանի «վստահված անձն» էր համապետական եւ մայրաքաղաքային ընտրություններում, այսպես ասած, մայրաքաղաքում ընտրությունների «զոն նայողներից» էր։
[b]
Ինչպես «ծնվեց» երրորդմասցի Լյովիկը[/b]
Եվ այսպես ի՞նչ է նախորդել այդ սպանությանը։ Դրա համար պետք է հասնենք հեռավոր 90-ականներ, երբ Լեւոն Ղազարյանը (Երրորդմասցի Լյովիկը) մանկության ընկերոջ հետ գնում է Մոսկվա հորեղբորորդու՝ Պզոյի՝ Արմեն Ղազարյանի մոտ։ Երկու ընկերները մտադիր էին այնտեղից վերադառնալ օրենքով գողի կարգավիճակով։ Սակայն Մոսկվան գող կարգվելու նրանց «արցունքներին» չի հավատում։ Ձեռնունայն վերադառնալուց հետո Լեւոն Ղազարյանը թշնամանում է մանկության ընկերոջ հետ, որի անունը եւ թշնամանքի պատճառները մեզ հայտնի չեն։ Հայտնի է, որ Երեւանում Լեւոնը մտերմանում է չարբախցի Տիկոյի հետ։ 90-ականների վերջին այս երկուսի մտերմությանը որպես խոչընդոտ խառնվում է Բազարի Կյաժը, որն իր հերթին խնդիրներ է ունենում Մհեր Պողոսյանի՝ կոնդեցի Մհերի՝ Մըգըստի, հետ։ Մըգըստն արդեն ի գիտություն էր ընդունել Կյաժի առավելությունն իր հանդեպ, սակայն Լեւոնի հետ մտերմությունը նրան թեւեր է տալիս։ Այդ ընթացքում Մհերը 1997-ին սպանում է Արամ Սահակյանին՝ բազարի Կյաժը, որն այդ ժամանակ 3-րդ մասի շուկայի տնօրենն էր, որից հետո Լեւոնի եւ Մհերի ընկերությունը թեւակոխում է նոր փուլ։ Կյաժի սպանվելուց հետո Շենգավիթ համայնքն «ազատվում» է Լեւոն Ղազարյանի վերջին խոչընդոտից որպես համայնքի համար մեկ քրեական հեղինակություն։ Սակայն Լեւոնը մտմտում է չարբախցի Տիկոյից նույնպես ազատվելու մասին։ 2000-ականներին նրանց միջեւ արդեն սեւ կատու էր անցել, որի էությունը մեզ հայտնի չէ։ Հայտնի է, որ Լեւոնն ընկերություն է հաստատում մեկ այլ չարբախցի Տիկոյի՝ Ցիպի հետ, որը անհաջող մահափորձ է իրականացնում քրեական անվանակցի հանդեպ։ Այս պատմությունն ավարտվեց նրանով, որ առաջին չարբախցի Տիկոյի մորաքրոջ որդին՝ Էդոն, գնդակահարում է Ցիպին։ Ի դեպ, Էդոն մի քանի ամիս առաջ է ազատվել ՔԿՀ-ից:
[b]«Տեցի կռուգ»-ը որպես Երրորդմասցի Լյովիկի հզորության կնքադաշտ[/b]
Իսկ ահա Լեւոն Ղազարյանի՝ երրորդմասցի Լյովիկի վաղեմի ընկեր և արդեն հակառակորդ դարձած Տիկոն, լավ հասկանալով, որ Լյովիկը իրեն հանգիստ չի տալու և իր դեմ պարբերաբար սրացումները տեղի են ունենում Լյովիկի դրդմամբ, Մաշտոցի պող. «Մալիբու» սրճարանի դիմաց, մահափորձ է կատարում Լյովիկի նկատմամբ։ Լյովիկի կողմից պատասխան հարված է տալիս Ցիպի քեռու տղան, ով փորձում է սպանել Տիկոյին, որի արդյունքում զոհվում է մեկ ուրիշը՝ Շենգավիթցի Հայկոյի որդի Արթուրը: Այս ամենի արդյունքում Տիկոն հեռանում է Հայաստանից: Երրորդմասցի Լյովիկը երբեք էլ չի կասկածել,, որ Տիկոն գալու է իր հետեւից։ Եվ ամեն անգամ, երբ տեղեկանում է, որ Տիկոն Երեւանում է, ինքը ավելացնում է իր թիկնազորը։ 2000-ականների կեսերից երրորդմասցի Լյովիկը Շենգավիթում սկսում է իր շուրջը հավաքել հանցագործ աշխարհին նվիրված և «ակտիվությամբ» աչքի ընկնող երիտասարդներին: Հենց այս ժամանակ էլ խաչվում են նրա և Գաստիկի՝ Վահան Հակոբյանի ճանապարհները: Վահանը հանցագործ աշխարհում ընդունված անձնավորություն էր, եւ առանձնապես տպավորված չէր երրորդմասցի Լյովիկով։ Նա մերժում է Լեւոնի նույն թիմում լինելու և միասին գործելու առաջարկը: Բնականաբար, Լեւոնը չի կարող սա «կուլ տալ»՝ Շենգավիթում դեռ կա մեկը, ով իր թրի տակով չի անցել։ Լյովիկի «աստեղային» ամենալուրջ «հայտնությունը» «Տեցի կռուգի» պատմությունն է: 2005թ. փետրվարի 4-ին՝ ժամը 20:30-ին, Երեւանի ծայրամասերից մեկում՝ «ՏԷՑ-ի կրուգ»-ում, տեղի էր ունեցել փոխհրաձգություն: 15 րոպե տեւած կրակոցների հետեւանքով մահացել էր Մհեր Տեր-Հարությունյանը՝ չարբախցի Մհերիկը, եւ վիրավորվել էին մի քանի տասնյակ մարդիկ: «Ռազբորկայի» դրդապատճառը թիվ 69 երթուղային գծի համար ծագած վեճն էր։ Լեւոնը ձերբակալվում է և մեկ տարի անց ազատ է արձակվում: Սակայն քիչ անց նրան նորից են ձերբակալում «Նովիկով»-ի վրա մահափորձ անելու համար, ով «ՏԵՑ-ի կռուգում» Մհերիկի ենթադրաբար սպանողն էր:
[b]
Բուրգի զոհերը[/b]
Բավարար չափով հանցավոր կենսագրություն կերտած Երրորդմասցի Լյովիկը հերթական անգամ կալանքից ազատվելուց հետո, Շենգավիթում ամբողջական իշխանության հասնելու համար, իր շուրջն է հավաքում հանցավոր հակումներով աչքի ընկնող երիտասարդությանը և սկսում աչքի ընկնել «բուրգի» շինարարությամբ։ Այս շինարարության էությունն այն է, որ ով չի ենթարկվում իր հրամաններին, նրան իր երիտասարդները ջարդուխուրդ են անում «կոլերով»՝ փայտյա եւ երկաթե դագանակներով։ «Կոլեր» բառը Լեւոնինն է։ Մեր հերոսը անողոք էր իր որոշումներում։ Իր առաջին դաստիարակչական «կոլերով ծեծը» նա «բաժին» հանեց իր մտերիմ ընկերներին՝ Կյաժ Արսենին և Սահակին, ովքեր փորձել էին ինչ-ինչ հարցերում չհամաձայնվել Լեւոն Ղազարյանի մեթոդների հետ: Հետագայում,Շենգավիթում փոխհրաձգություն է տեղի ունենում Լեւոնի և Սահակի միջեւ: Հաջորդ բախումը Լեւոնը «նախաձեռնում» է Բարաքների Յուրոյի հետ: Վերջինս Երրորդմասցի Լյովիկին մեղադրում է իր սանիկներին ինչ որ գործարքից ստացած գումարը սխալ բաժանելու համար: Արդյունքում Յուրոն դաժան ծեծի է ենթարկվում։ Շենգավիթն արդեն քրեական ցանկացած պայմանավորվածությունից դուրս թաղամաս է, Լեւոն Ղազարյանն այստեղ այն աստիճանի է տեր ու տնօրեն, որ պարտավորված չէ հարգել որեւէ պայմանավորվածություն իր տարածքում։ Այստեղ ամեն ինչ խառնվում է , ոչ մի հարց լուծում չի ստանում, ավելին՝ չլուծված հարցերը կուտակվում են եւ հերթական ռազբորկայի ժամանակ հերթական քրեական հեղինակությունը՝ «Փոսի մայլի Ավոն» դանակահարում է Երրորդմասցի Լյովիկի տղերքից Գոքորին: Վերջինս կազդուրվում է: Սակայն ոչ տեւական ժամանակ անց Ավոն սպանում է Գոքորին: Լյովիկի հաջորդ զոհը դառնում է «Բոյով Գարիկը», որը նրա ամենամտերիմ մարդն էր: Տարբեր տեղեկություններով՝ ՏԵՑ-ի կռուգում հենց Բոյով Գարիկն է փրկել Լեւոնի կյանքը: Իսկ Գարիկին պատժելու պատճառը շատ պարզ է եղել՝ «Փրկիչը» փորձել է ինչ որ հարցի շուրջ հավասարը հավասարին խոսել նրա հետ, ում կյանքը փրկել է: Տղաները Գարիկին ծեծում են երկաթներով՝ «կոլերով» և Գարիկին դարձնում հաշմանդամ:
Գարիկից հետո, նույն մեթոդով դաժան ծեծի է ենթարկվում «Հայրենիքցի Նշանիկը», ով «օրենքով գող» շահումյանցի Ժիրոյի մտերիմ ընկերն էր: Այրում են Նշանիկի ավտոմեքենան: Նշանիկն էլ իր հերթին խոստանում է պատասխան հարված հասցնել և առժամանակ անհետանում տեսադաշտից: Վերը նշված բոլոր դեպքերը տեղի են ունեցել 2000-2010 թվականներին:
Մանրամասներն՝ [url=http://www.a1plus.am/1371673.html]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3112 դիտում
10:04 10-09-2014
Ալրաղացի Լյովիկը՝ Գալուստ Սահակյանի խորհրդակա՞ն. Ժողովուրդ
4901 դիտում
11:06 23-11-2019
Ալրաղացի Լյովիկը գործուն մասնակցություն է ունեցել Մարտի 1-ին․ «Ժամանակ»
Այս բաժնից
1315 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
895 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար