Ալրաղացի Լյովիկը՝ Գալուստ Սահակյանի խորհրդակա՞ն. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ խորհրդարանում առաջիկայում նոր, ուշագրավ նշանակում է տեղի ունենալու. ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը ցանկանում է իրեն խորհրդական նշանակել ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ):
«Չնայած այսօրվա դրությամբ Գալուստ Սահակյանը մեկ գլխավոր և 6 «շարքային» խորհրդական ունի, բայց, այնուամենայնիվ, որոշվել է Լ. Սարգսյանին ևս աշխատանքի «տեղավորել»»:
Թերթին տեղեկություններ են հասել նաև, որ Լևոն Սարգսյանն արդեն իր շրջապատում հայտարարել է, թե շուտով Ազգային ժողով է վերադառնալու:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից պարզել՝ արդյոք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ:
«Մեր զրուցակիցն ասաց, որ ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում. «Ճիշտ կլինի հարցն ուղղեք Գալուստ Սահակյանին»: Դա էլ առայժմ չհաջողվեց»»,- հավելում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում