1154 դիտում
23:10 24-03-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական մշակութային շաբաթ Հռոմում
Մարտի 23-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հռոմում մեկնարկեց «Հայաստան. ինքնություն և հիշողություն» խորագրով հայկական մշակութային շաբաթը: Այն կազմակերպվել է Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից՝ Սոցիոլոգիայի և կրոնի իտալական ասոցիացիայի և Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի հետ համագործակցությամբ:
Հայկական շաբաթի առաջին օրվա նիստում ելույթներով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի տնօրեն Մասսիմո Պիստակին, Սոցիոլոգիայի իտալական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիա Իմմակոլատա Մաչիոտին, սենատոր, Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Պաոլո Կորսինին, Իտալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ, սենատոր Էմիլիա Դե Բիազին և խմբի հիմնադիր, սենատոր Ալբերտինա Սոլիանին:
Երկրորդ նիստը նվիրված էր հայ ժողովրդի վրա Հայոց ցեղասպանության թողած ազդեցության խնդիրներին: Ելույթ ունեցան հոգեվերլուծաբաններ Մանուելա Ֆրայրեն և Ջիովաննա Մարիա Մացոնչինին:
Մարտի 23-ի երեկոյան «Տրևի» կինոթատրոնում ցուցադրվեցին Տոնինո Գուերայի մասին պատմող «Հրաշագործի աշունը» և Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմերը: Նախքան ցուցադրությունը, հակիրճ ելույթով «Նռան գույնը» ֆիլմը ներկայացրեց կինոքննադատ Ալբերտո Կրեսպին:
Նշենք, որ Մարտի 23-ից մինչև 28-ը տևող հայկական շաբաթվա ընթացքում նախատեսված են հայ ժողովրդի պատմությանն ու քաղաքակրթությանը, մշակույթին, Հայոց ցեղասպանության մասին վկայություններին և հայ ժողովրդի ինքնության վրա Հայոց ցեղասպանության ազդեցությանը, Իտալիայում հայերի ներկայությանը, Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակին նվիրված սեմինարներ ու գիտաժողովներ:
Զուգահեռաբար անցկացվելու են Հայաստանին նվիրված «Կրոններ և հասարակություն» ամսագրի հատուկ համարի, Վազգեն Բերբերյանի «Անտարբեր երկնքի տակ», Մարիա Իմմակոլատա Մաչիոտիի «Հայաստան, հայեր. 100 տարի անց», Ֆուլվիո Կորտեզեի և Ֆրանչեսկո Բերտիի «Պրո-Արմենիա. հրեական ձայները Հայոց ցեղասպանության մասին», Հակոբ Մանուկյանի «Հայերն Իտալիայում», Սոնյա Օրֆալյանի «Ձիով քամիների մեջ. Հայաստանի հեքիաթները» գրքերի շնորհանդեսները:
Սեմինարներն ու գիտաժողովները, ինչպես նաև գրքերի շնորհանդեսները տեղի են ունենալու Հռոմի հեղինակավոր «Վիտտորիանո» թանգարանային համալիրում, «Mattei Di Giove» պալատում և Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի սրահում:
Երեկոյան ժամերին Հռոմի կենտրոնական «Տրևի» կինոթատրոնում ցուցադրվելու են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Ֆաթիհ Ակինի «Սպի», Տավիանիների «Արտույտների ագարակը», Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմերը և Տոնինո Գուերային նվիրված «Հրաշագործի աշունը» վավերագրական ֆիլմը:
Նմանատիպ նյութեր
1629 դիտում
12:32 27-02-2015
Հռոմում կբացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան, տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը
1373 դիտում
16:16 07-03-2015
Հռոմում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես
2592 դիտում
17:05 10-04-2015
Հռոմում ոչ միայն կմատուցվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը, այլև այն ուղիղ կհեռարձակվի
Այս բաժնից
808 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
838 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»