1021 դիտում
21:37 24-03-2015
ՀԵՀ համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նոր փուլ է ազդարարում այդ մեծագույն ոճրի միջազգային ճանաչման գործում։ Միջազգային կառույցները դատապարտում են Հայոց ցեղասպանությունը՝ իրենց խոնարհումը հայտնելով նահատակված հայորդիներին եւ կոտորածներից փրկված ու վերապրած հերոսներին։
Վերջին օրերին դատապարտող բանաձեւեր ընդունեցին Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովը, Եվրանեսթը։ Միջազգային հանրությունն աջակցում է հայ ժողովրդի պայքարին, որը տարիներ շարունակ հետեւողականորեն տարվում է ցեղասպանությունների կանխման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման, պատմական արդարության հաստատման համար:
Երեկ միջազգային կառույցներին միացավ նաեւ մոտ 50 երկրի կուսակցությունների երիտասարդական թեւեր միավորող «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպությունը՝ DEMYC-ը, որի գործադիր մարմինն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաշտոնական հայտարարություն:
Փաստաթղթում, մասնավորապես, կոչ է արվում Թուրքիային առերեսվել պատմության հետ եւ վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ դրա հատեւանքով հայերի ունեզրկումը՝ ապահովելով հայ ժողովրդի իրավունքի վերականգնումը։
Նշեմ, որ DEMYC-ի ներկայացուցիչները ապրիլի 23-26-ը լինելու են նաեւ Երեւանում, որտեղ կայանալու է DEMYC-ի խորհրդի հավաքը։ Եվրոպացի պատվիրակները մասնակցելու են Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, եւ այդ
հավաքի ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից
ներկայացվելու է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ։
Տեղեկացնեմ, որ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը եվրոպական այս կառույցի լիիրավ անդամ է, եւ ՀՀԿ ներկայացուցիչը 2015թ. հունվարից զբաղեցնում է DRMYC-ի փոխնախագահի պաշտոնը։ Միջազգային տարբեր հարթակներում Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացները հայկական կողմի հետեւողական աշխատանքների արդյունք են, որոնք շարունակական բնույթ են կրում։
Նմանատիպ նյութեր
891 դիտում
19:33 28-04-2015
ՀԵՀ համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին
Այս բաժնից
1309 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
886 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար