211652_close_icon
views-count1225 դիտում article-date 19:44 11-11-2014

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին. Վերջին ժամանակներում ոմանք, ինչ-որ տարօրինակ ցիկլերով, պարբերաբար բարձրացնում են Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը։ Այս ամենը հիշեցնում է քաղաքական շիզոֆրենիա, այն է՝ տարածության և ժամանակի մեջ կողմնորոշվելու անկարողություն։ Ցավոք, հիվանդությանը բուժում չկա։ Ստեփանակերտից մինչև Երևան բոլորը բարեկամաբար հորդորում են նրանց հեռու մնալ վնասակար նախաձեռնությունից, անգամ չխոսել դրա մասին, իսկ նրանք դրանից ավելի են ոգևորվում ու կրկին նույն բանն անում: Հասկանում ենք, որ քաղաքական լուսանցքում չհայտնվելու համար փորձում են ժամանակ առ ժամանակ հնչեղություն տալ մի թեմայի, որը բոլորիս մտահոգության առարկան է։ Ես չեմ կարծում, թե այդ ուժերն ու անհատներն իրոք անհանգստացած են Արցախի ճակատագրով, նրանք զբաղված են միայն սեփական կեղծ հայտնիության համար սնունդ ապահովելով, հակառակ դեպքում ինչո՞ւ պիտի գիտակցաբար արժանանային այդքան շատ՝ հրապարակավ չհնչած հայհոյանքների։ Արցախի դե ֆակտո ճանաչման հարց այսօր դրված չէ։ Այն մեզ համար կայացած իրականություն է, անքննելի ճշմարտություն։ Հիմա՝ Արցախի դե յուրե ճանաչման մասին։ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը կարող է հանգեցնել նոր լարվածության բանակցային գործընթացում։ Մինչդեռ ցանկացած քայլ այս հարցում պետք է ուղղված լինի առանց այն էլ փխրուն խաղաղության և կայունության ամրապնդմանը։Պաշտոնական Երևանը մշտապես հայտարարել է, որ Արցախի հարցի կարգավորումը տեսնում է Մինսկի խմբի բանակցությունների շրջանակներում։ Եվ մենք մտադիր չենք խոչընդոտել բանակցությունները կամ գործադրել քայլեր, որոնք կարող են կասկածի տակ դնել բանակցային գործընթացը: Ընդ որում, մեր կողմից նման կարճատեսությունը լավ առիթ է Ադրբեջանին՝ ձերբազատվելու Մինսկի խմբի ձևաչափից, ինչի մասին նրանք երազում են:

Նմանատիպ նյութեր