Թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել
Մարտի 23-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, Գրիբոյեդով գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Վաչիկ Ն.-ին:
Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածով լցված 2 փաթեթ և դանակ:
Նշանակվել են դատաքիմիական և դատաքրեագիտական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]