211652_close_icon
views-count1851 դիտում article-date 14:11 04-10-2014

Թմրամիջոց պահելու և գործածելու կասկածանքով բերման են ենթարկել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության, Վաղարշապատի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հոկտեմբերի 3-ին, ժամը 18.20-ին, Փարաքար գյուղի ՃՈ անշարժ պահակակետի մոտից, թմրամիջոց պահելու և գործածելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Օնիկ Ա.-ին, 1993 թ. ծնված Էդուարդ Ե.-ին և 1986 թ. ծնված Տիգրան Գ.-ին՝ Օնիկ Ա.-ի վարած «Ֆորդ-Մոնդեո» մակնիշի ավտոմեքենայով: Մեքենայի առջևի աջ նստելատեղի վրայից հայտնաբերվել է Տիգրան Գ.-ին պատկանող, 0.01 գրամից քիչ քանակություն կազմող դեղնականաչավուն, չորացված և մանրացված թմրամիջոցի նմանվող զանգված: Խուզարկությամբ նրա մոտ, 2 փաթեթների մեջ լցված, հայտնաբերվել է մոտ 0.6 և 0.3 գ դեղնականաչավուն, չորացված և մանրացված թմրամիջոցի նմանվող զանգված, Էդուարդ Ե.-ի մոտ՝ 1.3 գ դեղնականաչավուն, չորացված և մանրացված թմրամիջոցի նմանվող զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր