30312 դիտում
15:42 18-02-2015
Լսի՛, ա՛յ Ծաղիկ, դու հիմա «սուտինյո՞ր» ես, «ատչոտ» ուզո՞ղ, թե՞ «գործ տվող». փաստորեն հեքիաթներ էին, թե իբր «զոնում» կարգին տղա ես եղել. ԵԿՄ-ականները՝ Ռուբեն Գևորգյանին
Լսի՛, ա՛յ Ծաղիկ, դու հիմա սուտինյո՞ր ես, ատչոտ ուզո՞ղ ես, թե՞ գործ տվող: Հենա, ոնց որ հաստատվում ա, որ սուտինյոր ես, հյուրանոցումդ փաստեր են բռնել: Բռնվել ես, հիմա էլ ուրիշների վրա ես գործ տալիս: Սրանից հետո քեզ կարգին կպահես, թե չէ իսկականից ատչոտ կտաս հայ ազգին: Բայց դու ոչ մեկի աչքին էլ չես կարա նայես՝ գլուխդ կախ, համապատասխան դիրքով ես ատչոտ տալու: Փաստորեն հեքիաթներ էիր պատմում, թե իբր զոնում կարգին տղա ես եղել: Եթե մաքուր կյանքով ապրած լինեիր, ինչպե՞ս կարող էիր սուտինյոր լինել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի հայտարարություններին եւ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հասցեին ուղղված խոսքին՝ ասաց ԵԿՄ Աջափնյակի Տ/Բ փոխնախագահ Անդրանիկ Ավետիսյանը:
Էջմիածինցի Հեղինե Ղազարյանն էլ ավելացրեց. «Պարոն Ռուբեն Գեւորգյան, լսելով ձեր անամոթ ելույթը՝ զարմանում եմ ձեր մտածելակերպի և ուղեղի վրա, որ զորավար Մանվել Գրիգորյանի մասին խոսում էիք այնպես, ինչպես կխոսար իր սեփական կաշվի վրա պարտություն տեսած ցանկացած ադրբեջանցի:
Հիշեցնեմ ձեզ, որ Մանվել Գրիգորյանը հայ ազգի պարծանքն է: Թող տա Աստված, ամեն մի հայ մայր գոնե մեկ Մանվել Գրիգորյան ծնի, իսկ ձեզ խորհուրդ կտայի խնդայիք ձեր ցինիկ, անտաշ մակարդակի վրա: Գոնե մտածեք, թե ում համար եք ձեզ նման բան թույլ տալիս, ուղղակի գեներալի նման հզոր մարդիկ, եթե ձեր նմաններին չջրեն, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ օրն են ընկնելու` չորանան ու վերջ. էտի հենց խնդալու ա: Ծաղիկն ո՜ւր, աչոտն ո՜ւր, էտ լրիվ խնդալու ա: Ուղղակի ցավալի ա, որ մեր ժողովուրդը ողորմությունն ու բարերարությունը իրարից չեն տարբերում: Ցույց տվեք «Բարգավաճ»-ից մի քանի հասարակ անդամներ, որ ապահովված լինեն աշխատանքով և ստանան բարձր աշխատավարձ: Ամոթ է, դուք ձեզ պահում եք ազգի դավաճանի պես, փողը կուրացրել է ձեր նմաններին, իսկ Մանվել Գրիգորյանը ամեն օր մի քանի տասնյակ ընտանիքների է ապահովում իր հաշվին: Ու մի՛ մոռացեք՝ Գրիգորյանը Սուրբ Էջմիածնից է և Աստծո օրհնությունը միշտ նրա վրա է: Ես, լինելով հայ, հպարտ եմ, որ Մանվել Գրիգորյան ունենք»:
ԵԿՄ Դավիթաշենի տարածքային բաժանմունքի կառույցի նախագահ, լեգենդար 5-րդ բրիգադի մարտիկ Սարգիս Գրիգորյանն էլ նշեց, որ, ծանոթանալով այն ամենին, ինչ այս օրերին կատարվում է հանրապետության ներքաղաքական կյանքում և առնչվում է երկրապահի, ազատամարտի հետ, Դավիթաշեն համայնքի երկրապահները եւ զոհված ազատամարտիկների ծնողներն ու հարազատները ցավ են ապրում, որ փորձում են իրենց էլ խառնել քաղաքական խաղերին, որոնցից մենք մշտապես հեռու ենք եղել: «Մենք միշտ գործել ենք, որ միասնական լինենք, բոլոր ազատամարտիկներով մի բռունցք լինենք ու լինենք մեր բանակի կողքին, որովհերև մեր թշնամին սահմանին մոտ կագնած դարանակալած հետևում է մեր յուրաքանչյուր քայլին և առիթը բաց չի թողնում կրակելու մեր զինվորի ու ժողովրդի վրա: Այդ նպատակով էլ մենք հաճախ ենք լինում սահմանամերձ բնակավայրերում, Արցախում, դիրքերում, երկրի սահմանն ու անդորրը պահող զինվորի կողքին, ոգևորում նրանց»:
Նրա խոսքով, ԵԿՄ Դավիթաշենի տարածքային բաժանմունքը Երկրապահական ընտանիքի առաջին օրերից կազմավորված և այսօր արդեն լավագոյն բաժանմունքներից մեկն է իր կայացած եռասերունդ երկրապահով, ավանդական միջոցառումներով: Բաժանմունքի ակունքներում կանգնած են եղել հրամանատար Սամվել Գևորգյանը, Աշոտ Մանուկյանը, Յուրա Հովհաննիսյանը, և էլի խիզախ հայորդիներ, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի անկախության ու Արցախի ազատագրման համար, որոնց գնահատումն ու մեծարումը ոչ միայն մեր պարտքն է, այլ նաև նոր սերնդի դաստիարակման օրինակ;
«Այո՛, մեզ վրդովեցրել է այն, որ վերջերս Ռուբեն Գևորգյանր քաղաքական ինչ-որ շարժառիթներից ելնելով՝ ոչ տեղին հայտարարություններ է անում ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի, մեր հրամանատարի հասցեին, ինչը վայել չէ Ռուբեն Գևորգյանին և մեզ՝ Դավիթաշենի եռասերունդ երկրապահներիս դուր չի գալիս: Դուր չի գալիս ոչ միայն մեզ, այլ նաև սահմանին կանգնած մեր զինվորներին, առավել ևս դուր չի գալիս Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշող մեր ժողովրդին, որն այսօր առավել քան միախմբվելու, միասնականորեն գործելու կարիք ունի, որովհետև մեր թշնամին մեկն է՝ թուրքը, որի դեմ պայքարելու համար հայ ժողովրդին միասնություն է պետք: Այս միասնությանն է ուղված զորավար Մանվել Գրիգորյանի և նրա ղեկավարությամբ եռասերունդ երկրապահի ամենօրյա ու հետևողական գործունեությունը, որը վեր է քաղաքական նպատակներից ու ազգանպաստ է և մնայուն: Մենք՝ Դավիթաշենի եռասերունդ երկրապահներս, Զորավարի այս ազգաշահ գործի առաջամարտիկներն ենք ու չենք հանդուրժի մեզ խանգարողներին»,- ավելացրեց Սարգիս Գրիգորյանը:
Նմանատիպ նյութեր
23497 դիտում
15:05 24-03-2015
Լսի, հիմա ոնց որ դու իմ հետ կոշտ խոսաս. կըլնի՞ այդպես, չի՛ լինի, չէ՞. գեներալ Սեյրան Սարոյան
12581 դիտում
13:58 17-02-2015
Ծաղկեփունջը շուտ է թառամում ու տիրոջ կողմից աղբաման նետվում. ԵԿՄ-ականները՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ծաղիկ Ռուբոյին