Պերուում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կա 34 զոհ
Պերուում մի քանի տրանսպորտային միջոցների բախման հետևանքով 34 մարդ է մահացել, ավելի քան 70-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:
Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Լիմայից հյուսիս-արևմուտք գտնվող Ուարմեյ քաղաքի մայրուղիներից մեկում. բախվել է 3 ավտոբուս և 1 բեռնատար:
Լրատվամիջոցները հայտնել են, որ ըստ նախնական տեղեկությունների, Murga Serrano ընկերության ավտոբուսը դուրս է եկել հանդիպակած գոտի, ինչն էլ դարձել է ողբերգության պատճառ: Փրկարարները հայտնել են, որ ավտոբուսներից մեկը 3 մասի է բաժանվել: Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության և փրկարարների մի քանի խումբ: