Պերուում ավտովթար է տեղի ունեցել. կա 21 զոհ
Պերուի հարավում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Տեղական իշխանությունները հայտնել են, որ 21 մարդ է մահացել, 38-ը տուժել է:
Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Այակուչո շրջանում: Ավտոբուսը մոտ 1 կմ գլորվերով ընկել է ձորը:
Պերուում վերջին խոշոր ավտովթարը տեղի էր ունեցել մոտ 1 շաբաթ առաջ:[url=https://shamshyan.com/hy/article/2015/03/24/47213/] Ինչպես ավելի վաղ հայտնել էինք[/url], մի քանի տրանսպորտային միջոց էր բախվել իրար, կային տասնյակ զոհեր և վիրավորներ: