Պերուում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կա զոհ և վիրավորներ
Ինչպես հաղորդում է Ria.ru-լրատվական գործակալությունը, Պերուում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է մեկ մարդ և վիրավորվել՝ 17-ը։
Նշվում է նաև, որ ցնցումների արդյունքում վնասվել է մոտ 130 շինություն։
Հիշեցնենք, որ Պերուում տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Խուարիչանկարա քաղաքից 43 կմ հյուսիս-արևելք ընկած հատվածում։