Լուսնի վրա նոր խառնարան է հայտնաբերվել
Ամերիկացի աստղագետները Լուսնի վրա հայտնաբերել են նոր խառնարան, որի տրամագիծը 200 կմ է: Նման հայտնագործությունը միակն է վերջին 100 տարում:
Խառնարանը գտնվում է Լուսնի այն հատվածում, որը տեսանելի է Երկիր մոլորակից: Նոր օբյեկտը «Էրհարթ» են անվանել՝ ի պատիվ ամերիկացի կին-օդաչու Ամելի Էրհարթի:
Մասնագետները կարծում են, որ խառնարանն առաջացել է մոտ 3,9 մլիլիարդ տարի առաջ: